ԿԸՀ-ում հերթ էր. կուսակցությունները շտապում էին գրանցվել ընտրությունների համար

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են ինչպես հայտնի և փորձառու քաղաքական ուժեր, այնպես էլ նոր բացված կուսակցություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի փաստաթղթերի և նախընտրական ցուցակների ընդունումը:

Հայտնի է` ովքեր կլինեն «Հայաստան» դաշինքի առաջին տասնյակում

Վերջնաժամկետից անմիջապես առաջ ԿԸՀ են ժամանել Հայաստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները։ Այդ քաղաքական ուժի ցուցակը կգլխավորի գործարար Տիգրան Արզաքանցյանը, երկրորդը կլինի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, նրան հաջորդում են Նարինե Դիլբարյանը, Ռադիկ Կարապետյանը և Ժասմին Ղևոնդյանը։

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը գլխավորում է նրա առաջնորդը Սուրեն Սահակյանը, հաջորդում են Գոռ Հակոբյանը ու Իրինա Հովհաննիսյանը:

«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի առաջին եռյակում են հայտնվել անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանը և փաստաբան Սեդա Սաֆարյանը։

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության ցանկում չկա Ժիրայր Սեֆիլյանը։ Փոխարենը առաջին եռյակում են Վահե Գասպարյանը, Վարուժան Ավետիսյանը և Կառա Չոբանյանը։

«Ինքնիշխան Հայաստանի» ցուցակը գլխավորում է Դավիթ Սանասարյանը։ Առաջին եռյակում են Սուրեն Պողոսյանն ու Նարինե Մարտիրոսյանը։

Ծառուկյան, Մելքումյան, Տոնոյան․ հայտնի է ԲՀԿ նախընտրական ցուցակի առաջին տասնյակը

«Հայոց Արծիվներ» կուսակցությունը նույնպես փաստաթղթեր է ներկայացրել ԿԸՀ։ Ցուցակում առաջինը կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանն է, եռյակում են Արայիկ Պարոնյանը և Արմինե Վահրամյանը։

«Հանրապետություն» կուսակցությունը նույնպես փաստաթղթեր է ներկայացրել ԿԸՀ։ Կուսակցության թեկնածուները 103-ն են։ Ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, երկրորդ համարը արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն է, երրորդը Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանն է։

«Մենք չենք բացառում գործող իշխանության հետ համագործակցությունը։ Ամեն ինչ կախված է ընտրությունների արդյունքներից, հետագա ընթացքից։ Մենք միայն հաստատապես կոալիցիա չեն կազմի Հոկտեմբերի 27-ի հետ առնչություն ունեցած քաղաքական ուժերի հետ»,- ասաց Անի Խաչատրյանը ԿԸՀ-ում ճեպազրույցի ժամանակ։

«Ազատ Հայրենիք» դաշինքը նույնպես ԿԸՀ ներկայացրեց անհրաժեշտ փաստաթղթերը: Դաշինքում ընդգրկված է հինգ ուժ՝ Հայ կառուցողական կուսակցությունը, Ազգային ինքնորոշում միավորումը, Ազգային ժողովրդավարների դաշինքը, Հայաստանի կանաչների կուսակցությունը, Հայաստանի պահպանողական կուսակցությունը։ Եռյակում են Միքայել Հայրապետյանը, Անդրիաս Ղուկասյանը, Աննման Խաչատրյանը։

Կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը. Արսեն Թորոսյանը խոսել է ընտրությունների մասին

«Մեր դիրքորոշումն է, որ ոչ մի դեպքում կոալիցիա չենք կազմելու ոչ իշխող ուժի, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանի ու նրա համախոհների հետ: Մեր նպատակն է մեր քաղաքացիների համար ստեղծել արժանի ընտրություն»,- ասել է լրագրողների հետ զրույցում Անդրիաս Ղուկասյանը:

Ղուկասյանը տեղեկացրեց, որ ցուցակում ներառված չէ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

5165 ազգային-պահպանողական շարժման ցուցակը գլխավորում է Կարին Տոնոյանը, որին հաջորդում են ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) և ուռուցքաբան Գևորգ Թամամյանը:

Փաստաթղթերը ԿԸՀ է ներկայացրել նաև «Զարթոնք» կուսակցությունը։ Ցուցակը գլխավորում է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, եռյակում են նաև Վահագն Չախալյանը և հոգեբան Կարինե Նալչաջյանը:

«Իմ տունը Հայաստանն է» կուսակցության ցուցակի ներքո համախմբվել են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի թիմը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, «Ալյանս» կուսակցությունը: Ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, երկրորդ համարն է սահմանադրագետ Վարդան Այվազյանը, երրորդը` փաստաբան, «Ալյանս»-ի փոխնախագահ Սոնա Գուլքանյանը։

Ռազմական դրություն հայտարարելու քննարկում չկա, ընտրությունները կկայանան. Մակունց

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ Մայիսի 26-ին կուսակցությունները ԿԸՀ-ին են ներկայացրել իրենց նախընտրական ցուցակները:

Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի հունիսի 7-ին։