Կաթողիկոս Գարեգին Բ-ն կմեկնի Սյունիք ու Արցախ

Նախատեսված են տարբեր միջոցառումներ, նաև այցելություններ առանձին շրջաններ ու հայկական քրիստոնեական սրբավայրեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Սյունիքի մարզ ու Արցախ կմեկնի: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

Մենք պարտք ունենք մեր նահատակների ու նոր սերնդի առջև. կաթողիկոս

Նրա խոսքով՝ առաջիկա օրերին հայտնի կդառնան այցի կոնկրետ ժամկետները։ Նախնական տվյալներով՝ Գարեգին Բ-ն տարածաշրջան կմեկնի հաջորդ շաբաթվա վերջին։

«Տարբեր միջոցառումներ են նախատեսված ինչպես Սյունիքում, այնպես էլ Արցախում։ Վեհափառ Հայրապետը կայցելի Արցախի հայկական սրբավայրեր և տարբեր շրջաններ»,- ասաց Մելիքյանը:

Սա Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ամենայն հայոց կաթողիկոսի առաջին այցն է Արցախ։