Հնարավոր է` Հայաստանում նոր դպրոցներ բացվեն ազգային փոքրամասնությունների համար

Հայաստանի ազգային փոքրամասնությունները լրացուցիչ ռեսուրսների կարիք ունեն իրենց լեզուն ու մշակույթը պահպանելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik․Հայաստանի իշխանությունը քննարկում է ազգային փոքրամասնությունների համար նոր դպրոցների նախագիծը։ Այսօր Ազգային ժողովի նիստում հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով եզդիական համայնքի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հարցին։

Հայտնի են դպրոցներում ավարտական քննությունների օրերը

«Ցավով պետք է ասեմ, որ ես էլ չեմ մտածում իմ մայրենի լեզվով, ինչպես Հայաստանում եզդիների մեծ մասը։ Այդ պատճառով անհրաժեշտ են լրացուցիչ պայմաններ դպրոցներում ու Երևանի պետական համալսարանում լեզվի ուսուցման համար, որպեսզի օգնեն ազգային փոքրամասնությունների ազգային և լեզվական ինքնության պահպանմանը», -ասաց Բաքոյանը։

Դումանյանն ի պատասխան նշեց, որ մի քանի ամիս առաջ առաջին անգամ Հայաստանում եզդիերենով թատերական ներկայացում է բեմադրվել: Նրա խոսքով` իշխանությունը նոր ծրագիր է պատրաստում` հաշվի առնելով ազգային փոքրամասնությունների կարիքները։

«Մենք որոշակի սահմանափակումներ ունենք օտարալեզու դպրոցների նկատմամբ, բայց այստեղ, կարծում եմ, մենք պետք է ավելի ճկուն մոտեցում ցուցաբերենք ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար»,- հայտարարեց Դումանյանը:

Նշենք, որ Հայաստանն աշխարհի միակ երկիրն է ասորիների և եզդիների (այսինքն՝ ներկայիս Իրանի, Իրաքի և Սիրիայի) պատմական հայրենիքից դուրս, որտեղ այդ ժողովուրդների լեզուները դասավանդվում են պետական դպրոցներում պետական միջոցներով: