ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik․ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանն ու Իրանը շարունակում են աշխատել Պարսից ծոց–Սև ծով տրանսպորտային միջանցքի ուղղությամբ։
Նախագծի իրականացման համար արդեն ստեղծվել է միջազգային աշխատանքային խումբ, որը նիստ է անցկացրել մեկ-երկու ամիս առաջ։ Հաջորդը տեղի կունենա Բուլղարիայում։
«Մենք պետք է մշակենք այս կարևոր երթուղով բեռների փոխադրման առավելագույնս արագ մեխանիզմներ»,– ասաց Ավինյանը:
Մյուս ծրագիրը վերաբերում է Իրանի հետ բարձրավոլտ 3-րդ գծին, ինչը կհեշտացնի երկու երկրների միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակումը: Այժմ կողմերը բանակցություններ են վարում դրա կառուցման շուրջ։
«Մեր առևտրաշրջանառությունն աճում է, և կողմերը կարևորում են համատեղ նախագծերի առաջմղումը», – նշեց Ավինյանը:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստան է ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։
Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ. Այվազյանը` Զարիֆին