ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik.Հայաստանի վրա հարձակումը հարձակում է Ռուսաստանի վրա։ Այս մասին այսօր ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելով, որ ՀԱՊԿ–ից բացի, Հայաստանը պաշտպանության վերաբերյալ երկկողմ պայմանագիր ունի նաև առանձին Ռուսաստանի հետ։
«ՀՀ սահմանը կարմիր գիծ է ՌԴ–ի համար, և Ադրբեջանն այդ կարմիր գիծը հատել է։ Եվ ես անհնարին եմ համարում, որ ՌԴ–ն իր պայմանագրային պարտավորությունները չկատարի։ Այդ պայմանագրի ամբողջ իմաստն այն է, որ ՀՀ–ի վրա հարձակումը հարձակում է ՌԴ–ի վրա։ Սա նշանակում է, որ եթե որևէ մեկը կարող է հարձակվել ՀՀ–ի վրա, ուրեմն ցանկացած մեկը կարող է անպատիժ հարձակվել նաև ՌԴ–ի վրա»,– ասաց նա։
Փաշինյանը նաև համոզմունք հայտնեց, որ թե՛ Ռուսաստանը, և թե՛ ՀԱՊԿ–ը պայմանագրային իրենց պարտավորությունները չեն խախտի։ Նրա մեկնաբանմամբ, դա նույնն է, թե որևէ երկիր հայտարարի ինքնալուծարման մասին։ Նման բան, ըստ Փաշինյանի, ուղղակի հնարավոր չէ։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
ՀՀ նախագահն ու Արման Թաթոյանը քննարկել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։
Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը: