Խորհրդարանը երկրորդ փորձից ընդունեց կառավարության առաջարկած նախագծերի փաթեթը

Ընդմիջումից հետո նիստին գրանցված 72 պատգամավորների թիվն ավելացավ 19-ով։ Գրանցված 91 պատգամավորից հարցին կողմ քվեարկեցին արդեն 71-ը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. ԱԺ–ն 20 րոպե ընդմիջումից հետո երկրորդ անգամ քվեարկեց ՀՀ կառավարության առաջարկած Հարկային օրենսգրքում լրացում և կից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը։

Խառնաշփոթ ԱԺ–ում. «Իմ քայլը» մերժեց կառավարության առաջարկած նախագիծը

Արդյունքում 71 կողմ, 5 ձեռնպահ ձայնով կառավարության առաջարկն ընդունվեց։

Մինչ այդ, հիշեցնենք, քվեարկության առաջին փորձն անհաջողության էր մատնվել։ Նիստին ներկա 72 պատգամավորներից ՀՀ կառավարության առաջարկած նախագծերի փաթեթին կողմ էր քվեարկել 60-ը, և ձայները բավարար չէին նախագծերի ընդունման համար։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջարկեց 20 րոպե ընդմիջում հայտարարել, թերևս խմբակցությունում առաջացած խնդիրը հասկանալու ու հարթելու համար։

Ընդմիջումից հետո նիստին գրանցված 72 պատգամավորների թիվն ավելացավ 19-ով։ Գրանցված 91 պատգամավորից հարցին կողմ քվեարկեց արդեն 71-ը։

ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ցեմենտի ու կլինկերի ներկրման տուրքեր սահմանող նախագիծը

Հիշեցնենք` օրինագծերի փաթեթով կառավարությունն առաջարկում է Հայաստանում ներդնել աշխարհի զարգացած երկրներում արդեն վաղուց լայնորեն կիրառվող Trade-in համակարգը, որի օգնությամբ փորձ է արվում աշխուժացնել ու էժանացնել ավտոմեքենաների վաճառքի երկրորդային շուկան։

Գործող օրենքով հին ավտոմեքենան նորով փոխարինելու դեպքում գնորդը ստիպված է լինում ԱԱՀ վճարել ավտոմեքենայի ամբողջ արժեքի 20%-ի չափով, իսկ նոր կարգավորումներով կվճարի միայն գնային տարբերությունից հաշվարկված հարկի չափը։

Հայտնի է` ով է կողմ քվեարկել Փաշինյանի թեկնածությանը, ովքեր` դեմ