ԱԺ ընտրություններում 5 հիմնական թեկնածուները

Sputnik

Մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացողները ներկայացրել են իրենց ընտրական ցուցակները: Դրանք 27-ն են, բայց հիմնական պայքարը, ըստ փորձագետների, կծավալվի հինգ քաղաքական ուժերի միջև։ Ցուցակների առաջին հնգյակները շատ խոսուն են։ Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում։

ԿԸՀ-ում հերթ էր. կուսակցությունները շտապում էին գրանցվել ընտրությունների համար

Թեկնածուներն են ներկա իշխանության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոնք այս անգամ ընտրությունների են գնում ոչ թե դաշինքով, այլ իրենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունով, ներկայիս խորհրդարանական ուժերը՝ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» և Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»։ Մրցակիցների թվում են «Հայաստան» (Ռոբերտ Քոչարյան+Իշխան Սաղաթելյան+Վահե Հակոբյան) և «Պատիվ ունեմ»  (ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը  Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ) դաշինքները։

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 20-ին։ Մայիսի 26-ին բոլոր կուսակցությունները, որոնք ցանկանում էին մասնակցել ընտրություններին, պետք է իրենց նախընտրական ցուցակները ներկայացնեին ԿԸՀ։

ՀԱԿ–ը 101 թեկնածու ունի. ցուցակը գլխավորում է Լևոն Տեր–Պետրոսյանը

Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի հունիսի 7-ին։

1 / 5
Նախընտրական ցուցակներ․ Քաղաքացիական պայմանագիր
2 / 5
Նախընտրական ցուցակներ․ "Հայաստան" դաշինք
3 / 5
Նախընտրական ցուցակներ․ "Պատիվ ունեմ" դաշինք
4 / 5
Նախընտրական ցուցակներ․ "Բարգավաճ Հայաստան"
5 / 5
Նախընտրական ցուցակներ․ "Լուսավոր Հայաստան"