Իրականում պետք է հասկանալ ու գիտակցել` համաշխարհային քաղաքական քարտեզում լուրջ փոփոխություններ են սպասվում։
Առաջին հերթին այդ փոփոխությունները կապված են այն հանգամանքի հետ, որ աշխարհի ամենաուժեղ գերտերության` Միացյալ Նահանգների դերակատարումը փոխվում է: Փոխվում է այնպես, որ երբևէ նույնիսկ դժվար էր ենթադրել:
Ռուս օդաչուները Չուդովո քաղաքի մոտակայքում ՉԹՕ են արձանագրել
Ավելի հստակ`ամերիկյան դիվանագիտությունն իր ազդեցության մի մասը կորցնում է: Դժվար է ասել` դա մտացածին է, թե ինքնաբերաբար է այդպես ստացվում:
Պաշտոնական Վաշինգտոնն, իրեն բնորոշ ինքնավստահությամբ, մինչ օրս համոզված է, որ դոլարի «հզորությունն» օգտագործելով, ընդունակ է ցանկացած խնդիր լուծել հօգուտ իրեն: Սակայն ժամանակները փոխվել են, այնպես որ` ԱՄՆ-ն Ռուսաստանի Դաշնությանը կամ Չինաստանին այլևս չի կարողանում իր կամքը թելադրել, ավելին` նույնիսկ «նատոյական» Թուրքիան է որոշ հարցերում Միացյալ Նահանգների հրահանգներին հակառակվում:
Ի՞նչ է նրանց պետք երկրի վրա. տեսախցիկն Ատլանտյան օվկիանոսի վրա ՉԹՕ–ների կուտակում է ֆիքսել
Եվ այդ ամենը նոր չի սկսվել: Առնվազն տասը տարի է` Անկարան իր ավագ գործընկերոջ`Վաշինգտոնի հետ կռիվ է տալիս։