27 կուսակցություն ու դաշինք ցանկանում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մինչև մայիսի 31-ը՝ 18․00-ն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. 2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև ս.թ մայիսի 26-ը՝ ժամը 18.00-ն։

Սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 23 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք, տեղեկացնում են ԿԸՀ-ից։

Կուսակցությունների դաշինքներ

  • «Հայաստան» դաշինք
  • «Ազատ Հայրենիք» դաշինք
  • «Պատիվ ունեմ» դաշինք
  • «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք

Կուսակցություններ

  • «Քաղացիական պայմանագիր» կուսակցություն
  • «Արդար Հայաստան» կուսակցություն
  • «Հանրապետություն»  կուսակցություն
  • «Համահայկական ազգային պետականություն»  (ՀԱՊ) կուսակցություն
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
  • «Հայոց Հայրենիք» կուսակցություն
  • «Ազգային օրակարգ» կուսակցություն
  • «Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցություն
  • «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն
  • «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն
  • «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն
  • «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն
  • «Միասնական Հայրենիք» կուսակցություն
  • «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն
  • «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
  • «Վերելք» կուսակցություն
  • «Ազատություն» կուսակցություն
  • «Ազատական» կուսակցություն
  • «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն
  • «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն
  • «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
  • Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
  • «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցություն

ՀՀ ընտրական օրենսգրքի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մինչև մայիսի 31-ը՝ ժամը 18․00-ն:

«Կոշտ ենք արձագանքելու»․ գլխավոր դատախազը՝ ընտրախախտումների մասին

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ 

Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի հունիսի 7-ին։