Երևանում կրկին կրակոցներ են հնչել. վիրավոր կա

27–ամյա երիտասարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում հայտնաբերվել է մեքենա, որ վրա կրակոցի հետքեր են եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Այսօր՝ մայիսի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 19:20-ի սահմանում ոստիկանության Շենգավիթի բաժինը «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Էջմիածնում ոստիկանության սերժանտ է ինքնասպանություն գործել

Բժիշկները հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 27-ամյա Հովսեփ Դ.-ն է, հիվանդանոց է տեղափոխվել Բագրատունյաց 4-րդ նրբանցքի 21 շենքի բակից:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են «BMW 320i» մակնիշի ավտոմեքենա, որի վրա հայտնաբերվել են կրակոցի, իսկ ավտոմեքենայի սրահում էլ՝ արնանման հետքեր:

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Հիշեցնենք` Երևանում կրակոցներ էին հնչել նաև երեկ, 61 տարեկան տղամարդ էր վիրավորվել։

«Բաքսյոր Վաղոն» հիվանդանոցում մահացել է