Վրաստանը հունիսի 1-ից բացում է ցամաքային սահմանները

Կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն պարզաբանել է երկիր մուտք գործելու կանոնները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Վրաստանը կբացի հունիսի 1-ից ցամաքային սահմանները։ Այս մասին հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն։

Վրաստանում պարետային ժամը կրճատվեց

«Անհրաժեշտ է ներկայացնել COVID-19-ի դեմ պատվաստման ամբողջական կուրսը հաստատող փաստաթուղթ կամ բացասական արդյունքով ՊՇՌ թեստ, որը պետք է արված լինի երկիր մուտք գործելուց առավելագույնը 72 ժամ առաջ»,-ասաց Գիբրաձեն։

Նրա խոսքով՝ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի մասին տեղեկանք ներկայացրած անձինք պետք է մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում կրկնակի ՊՇՌ թեստ հանձնեն:

Վրաստանը նախատեսում է բացել ցամաքային սահմանը. Տուրնավան նախնական ժամկետ է ասել

Գիբրաձեն օտարերկրյա բոլոր այցելուներին խորհուրդ է տվել նաև բժշկական ապահովագրություն ունենալ, որն անհրաժեշտության դեպքում կծածկի կորոնավիրուսի բուժման ծախսերը:

Վրաստանի ցամաքային սահմանները 2020 թ․-ի մարտից փակ էին կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Եվրոպան ե՞րբ դռները կբացի հայերի համար. տուրօպերատորների նոր ուղղությունները