Ո՞ր դեպքում կլինեն հետընտրական գործընթացներ. պարզաբանում է Ռոբերտ Քոչարյանը

Հայաստանի երկրորդ նախագահը պատրաստ է ինքը գեներացնել հետընտրական գործընթացները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik.  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կղեկավարի հետընտրական գործընթացները, եթե իշխանությունները արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կեղծիքների դիմեն։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց նա։

Դուք այդ մարդուն լո՞ւրջ եք ընդունում. Ռոբերտ Քոչարյանը՝ ԱԽ քարտուղարի մասին

«Եթե իշխանությունները փորձեն կիրառել վարչական ռեսուրս, տարբեր եղանակով կեղծեն ընտրությունները, այդ դեպքում լինելու են հետընտրական գործընթացներ, որոնք ունենալու են անկանխատեսելի հետևանքներ։ Չունի այս իշխանությունը բավարար ռեսուրս  նման կարգի լկտիություն ցուցաբերելու համար» - նշեց նա։

Քոչարյանը հավելեց, որ պատրաստ է ինքը գեներացնել հետընտրական գործընթացները։

Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 20-ին։ Քոչարյանը ընտրություններին մասնակցելու է «Հայաստան» դաշինքով, որի ցուցակում առաջին համարն է։