Ստյոպա Սաֆարյանն ազատման դիմում է ներկայացրել Փաշինյանին. ՀԺ

Հանրային խորհրդի նախագահը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik.«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Ստյոպա Սաֆարյանն ազատման դիմում է ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Հայտնի է` ովքեր կլինեն «Հայաստան» դաշինքի առաջին տասնյակում

Ըստ թերթի` Հանրային խորհրդի նախագահը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին` «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» կազմում:

Նույն դաշինքի ցուցակում է նաև Սաֆարյանի քույրը՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը:

Դաշինքի առաջին եռյակում են «Իմ քայլով» 2018թ–ին խորհրդարան անցած, ապա իշխող խմբակցությունից հեռացած  պատգամավոր Արման Բաբաջանյանը, քաղաքագետ Լևոն Շիրինյանն ու Սեդա Սաֆարյանը:

Ստյոպա Սաֆարյանը եղել է 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր «Ժառանգություն» կուսակցության ընտրացուցակով:

Նշենք, որ Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրութունները կանցկացվեն հունիսի 20–ին։