Ստեփանակերտում տեղադրված աղմկահարույց արձանն ապամոնտաժվել է. լուսանկար

Հուշարձանը տեղադրվել էր առանց Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության։ Ստեփանակերտի քաղաքապետարանը հրապարակել է ապամոնաժման կադրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հաշվի առնելով վերջին օրերին հանրության շրջանում իրարամերժ կարծիքներն ու տարաբնույթ մեկնաբանությունները «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանի վերաբերյալ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի որոշմամբ այն ապամոնտաժվել է: Տեղեկությունը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Քաղաքային իշխանությունները վերստին հայտնում են իրենց պատրաստակամությունը հաղորդակից լինելու բնակչության մտահոգություններին և ընդառաջելու նրա կառուցողական պահանջներին»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ հուշարձան էր տեղադրվել, որը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում։ Շատերն ահազանգել էին, որ քանդակը հայկականության հետ որևէ կապ չունի, բացառությամբ մեսրոպյան այբուբենի: Ֆեյսբուքյան օգտատերերն ընդգծել էին, որ քանդակի վերևի հատվածի բազմաթև աստղը և հուռութքը հոգևոր խորհրդանիշներ են, բայց ոչ հայկական:

Վերցրեցի հիշողությունն ու գդալները. արցախցի Լյոկան 3 անգամ տուն է կորցրել, բայց չի կոտրվել

Կարծիքներ կային, որ քանդակն ադրբեջանական տարրեր է պարունակում, քանի որ հուռութքը Մուհամմեդ մարգարեի աղջկա «Ֆաթիմայի ձեռք» իսլամական հմայիլն է, իսկ աստղը Ադրբեջանի գերբն է։

Տեղահանվածները տուն կունենան. Արցախում մեկնարկում է բնակարաններով ապահովելու ծրագիրը