Սիսիանի հատվածում կրակոցներ չեն եղել, վիրավորներ չկան. ՊՆ–ն հերքում է

ՀՀ պաշտպանական գերատեսչությունը վստահեցնում է, որ աահմանագծի այդ հատվածում միջադեպեր չեն գրանցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանի Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից  կրակոցներ և դրանց հետևանքով հայկական կողմից վիրավորներ չեն եղել։ ՀՀ ՊՆ–ն հերքում է մամուլում և սոցցանցերում տարածվող տեղեկությունները։

«Սահմանագծի այդ հատվածում միջադեպեր չեն գրանցվել»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ քիչ առաջ սոցցանցերի որոշ օգտատերեր և որոշ Տելեգրան–ալիքներ գրել էին, որ Սիսիանում ևս կրակոցներ են հնչել, կան վիրավորներ։

Սահմանազատման բանակցությունների բացակայության դեպքում պատերազմի վտանգը կմեծանա

Հիշեցնենք, որ այսօր ժամը 14։20–ի սահմաններում հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել, ինչի հետևանքով 31–ամյա հայ զինծառայող էր զոհվել։

Մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

«Ադրբեջանցիներն եկել են մեր տարածք, մեզ ասում են՝ փախեք-գնացեք». Խոզնավարը դատարկվում է

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։

Մայիսի 20-ին էլ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում ՀՀ և ԱՀ ԶՈւ-երի զինծառայողների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ 11 հայ զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց։