ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Հայաստանի երկրորդ նախագահ և «Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանը չցանկացավ մեկնաբանել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները։
«Դուք այդ մարդուն լո՞ւրջ եք ընդունում։ Երեք տարում մեկ լուրջ հայտարարություն չարած մարդու ասածը մենք նստենք, մեկնաբանե՞նք», - վրդովված ասաց նա:
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով` Հայաստանի խնդիրների զգալի մասը նրանից է, որ նման գիտելիքներ ունեցող մարդիկ հայտնվել են չափազանց լուրջ պաշտոններում:
«Եթե այդ կառույցը պատերազմից մի քանի օր առաջ ուղղակի չգիտեր, որ Թուրքիան մաս է լինելու այդ պատերազմին, հիմա ի՞նչ խոսենք, ինչի՞ մասին խոսենք: Ո՞ւմ հայտարարությունները մեկնաբանենք»,-նշեց Քոչարյանը։
Մինչև նոր փաստաթղթի քննարկումները ադրբեջանցիները պետք է լքեն ՀՀ տարածքը. Արմեն Գրիգորյան
Ավելի վաղ ԱԽ քարտուղարը հայտարարել էր, որ Ադրբեջանը ցանկանում էր այս գործընթացներից դուրս թողնել Ռուսաստանին։ Եվ միայն Հայաստանի ջանքերով է, որ ՌԴ-ն մասնակցում է եռակողմ բանակցություններին:
Հայաստանի տարածքային ամբողջականությունը քննարկման առարկա չէ. ՀՀ–ի պատասխանը ՌԴ–ի առաջարկին