Պետք է գումարներ ծախսել Սյունիքում ու Գեղարքունիքում ենթակառուցվածքների վրա. Գաբրիելյան

Վաչե Գաբրիելյանի դիտարկմամբ՝ Սյունիքը Հայաստանի այն եզակի տարածքներից է, որտեղ շատ փոքր է արտագնա աշխատանքի մեկնողների թիվը` շնորհիվ հանքարդյունաբերության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Տնտեսության զարգացման ու անվտանգության միջավայրի ապահովման տեսանկյունից կարևոր է Սյունիքում ու Գեղարքունիքում ենթակառուցվածքների վրա ծախսեր անելը։ Այս մասին այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի տնտեսական կոնֆերանսի ժամանակ ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

Սյունիքի իրավիճակը կարող է կրկնվել սահմանի այլ հատվածներում. Ռոբերտ Քոչարյան

«Դա վերաբերում է թե՛ սահմանների կահավորմանը, թե՛ ճանապարհներին, թե՛ այլ ենթակառուցվածքներին, այդ թվում` թվային»,– ասաց Գաբրիելյանը։

Նա նաև նշեց, որ Սյունիքը Հայաստանի այն եզակի տարածքներից է, որտեղ շատ փոքր է արտագնա աշխատանքի մեկնողների թիվը` շնորհիվ հանքարդյունաբերության, որն ապահովում է Երևանի հետ համադրելի միջին աշխատավարձ սյունեցիների համար։

Գաբիելյանի համոզմամբ, այս ծախսերը պետք է իրենց առաջնահերթ արտացոլումը գտնեն պետական ֆինանսների մեջ` հնարավորություն ստեղծելով տնտեսական այլ զարգացումների համար։