Ովքեր կգլխավորեն «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակը

Հայտնի է, թե ով է ԱԺ արտահերթ ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. 2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է։ Տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջում արված գրառումից։

Նշվում է նաև, որ ընտրական ցուցակը կգլխավորեն Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը և Անի Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին։ ՀՀ նախագահը ընդունեց վարչապետի և կառավարության հրաժարականը։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր է նշանակվել հունիսի 20-ը։

Ո՞ր դեպքում կլինեն հետընտրական գործընթացներ. պարզաբանում է Ռոբերտ Քոչարյանը