ԼՂ խնդրի կարգավորման բանալին չի կարող լինել մեկ տեղ. Քոչարյանի պատասխանը Տեր-Պետրոսյանին

Քոչարյանի խոսքով` գործող իշխանությունը ոչ թե չի մտածում այս մասին, այլ ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ այն աստիճան հուսահատ է, որ նրանց հետ այլևս հույսեր չպետք է կապել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումն այն հարցը չէ, որի լուծման բանալին կարող է լինել մեկ տեղ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի երկրորդ նախագահ և «Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանը` անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի այն մտքին, թե Ղարաբաղյան կարգավորման բանալին ՌԴ ձեռքում է։

«Մաշեցնելու ենք մինչև քոքը». Քոչարյանը` Նիկոլ Փաշինյանի վարկանիշի ու վերընտրվելու մասին

Քոչարյանը նշեց, որ չի ուզում մեկնաբանել Տեր-Պետրոսյանի ասածը, սակայն կարող է ասել` 10 տարի ինքը եղել է ՀՀ նախագահ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից չի եղել որևէ առաջարկ, որը կընդուներ Ադրբեջանը և Հայաստանը կմերժեր։

«ԵԱՀԿ համանախագահների առաջարկների առումով միշտ ասել ենք` ունենք վերապահումներ, բայց պատրաստ ենք քննարկել, իսկ Ադրբեջանը միշտ մերժել է դրանք. սա լավագույն պատասխանն է առաջին նախագահի եզրակացությանը։ Կան կոնֆլիկտի կողմեր, կա եռանախագահություն և Ռուսաստան։ Ակնհայտ է, որ Ռուսաստանն առանցքային դեր ունի ԼՂ հիմնահարցի լուծման առումով, հատկապես վերջին դեպքերից հետո, բայց մտածել, որ բանալին մեկ տեղ է դրած` չափից դուրս իրականությանը չհամապատասխանող պարզունակություն է»,–ասաց Քոչարյանը։

Անդրադառնալով հիմնահարցի կարգավորմանը` Քոչարյանը նշեց, որ խոսք չի կարող գնալ ռազմական գործողությունների ճանապարհով հարցին լուծում տալուն։ Ըստ նրա` ո՛չ երկիրն է այդ վիճակում, ո՛չ էլ ընդհանրապես ճիշտ է այսօր նման բան քննարկել։

«Պետք է բանակցային գործընթացում հարցը հետ բերել ինքնորոշման իրավունքի դաշտ և փորձել դիվանագիտական հմտություններ կիրառելով հասնել որոշակի հաջողությունների։ Շատ ծանր և ցածր մեկնարկային կետից պետք է սկսենք։ Ես տեսնում են այդ հնարավորությունը»,–ասաց Քոչարյանը։

Ո՞ւմ կցանկանար Բաքուն տեսնել որպես Հայաստանի վարչապետ. Քոչարյանի տեսակետը

ՀՀ 2–րդ նախագահը խոստացավ` իշխանության գալու դեպքում տարածքային զիջումներ չեն լինելու։
«Քիչ ենք զիջել էլի՞ պիտի ... Եթե սրանք մնան, այո, էլի ենք զիջելու։ Ինչ ասես անելու են։ Տեսել են, որ քաղաքականապես մարսում են և կարող են անել ամեն ինչ», - նշեց նա։

Նա հավելեց, որ, միաժամանակ, տեսնում է նաև` գործող իշխանությունը ոչ թե չի մտածում այս մասին, այլ ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ այն աստիճան հուսահատ է, որ նրանց հետ այլևս հույսեր չպետք է կապել։