Լևոն Արոնյանը հաղթել է աշխարհի չեմպիոնին

Մրցաշարի 6-10-րդ տուրերում Արոնյանը տոնեց երկու հաղթանակ, կրեց երկու պարտություն և մեկ պարտիա ավարտեց ոչ-ոքի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները արագ շախմատի FTX Crypto Cup առցանց մրցաշարում:

«Գողական ճշտից» անդին. Հայաստանի դատապարտյալները մասնակցում են միջազգային առցանց մրցաշարի

Մրցաշարի 6-10-րդ տուրերում Արոնյանը տոնեց երկու հաղթանակ, կրեց երկու պարտություն և մեկ պարտիա ավարտեց ոչ-ոքի: 10-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին: 10 հնարավորից հավաքելով 4,5 միավոր՝ Արոնյանն այժմ 12-րդն է: 6,5 միավորով առաջատարները երեքն են` Կարուանան, Նակամուրան ու Ռաջաբովը: 

FTX Crypto Cup-ը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կողմից կազմակերած Champions Chess Tour շրջանակներում անցկացվող ու 15 տուրից բաղկացած հերթական առցանց մրցաշարն է: Մասնակցում են 16 շախմատիստներ: Մրցանակային ֆոնդը կազմում է 320,000 հազար դոլար:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:

Արոնյանի նախկին մարզիչը ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է լավագույն առաջին մարզիչ