Ինչի՞ կարող է հանգեցնել աղից ամբողջովին հրաժարվելը

Պարզվել է, որ աղի չափազանց քիչ օգտագործումը նույնքան վնասակար է մարդու առողջության համար, որքան աղի չարաշահումը։ Բժիշկ-սննդաբանը խոսել է աղից հրաժարվելու հետևանքների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Ռուս թերապևտ ու սննդաբան Իրինա Պոպովան ասել է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ աղից լրիվ հրաժարվելը: Նա խոսել է այդ մասին «Դոկտոր Փիթերին» տված հարցազրույցում։

Ո՞ր ոգելից խմիչքն է քիչ վնաս հասցնում օրգանիզմին

Բժիշկը զգուշացրել է, որ աղից հրաժարվելը կարող է հանգեցնել օրգանիզմում նատրիումի պակասի: Նման դեպքերում մարդու մոտ մկանային թուլություն, գլխացավեր, սրտխառնոց, մարսողության և ախորժակի վատթարացում, ինչպես նաև ցածր ճնշում և ցավեր են առաջանում։

Բժիշկը զգուշացնում է, որ նման ախտանշանները կարող են հանգեցնել սրտի կաթվածի կամ ինսուլտի: Բոլորովին աղից չպետք է հրաժարվեն մարդիկ, որոնք զբաղվում են ֆիթնեսով կամ պարբերաբար ֆիզիկական ծանրաբեռնվածություն են ունենում: Պոպովայի խոսքով, առանց առողջությանը վնաս պատճառելու մարդը կարող է օրական մոտ 5 գրամ աղ ուտել։