Հայտնի է «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին տասնյակը

Կուսակցություններն ու դաշինքները հունիսի 20–ի ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ կարող են դիմել մինչև մայիսի 26–ը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Հայտնի է, թե ովքեր են ընդգրկված «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին տասնյակում։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.am-ը։ Ինչպես արդեն գրել էինք, դաշինքի վարչապետի թեկնածուն «Հայրենիք» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է։

 «Պատիվ ունեմ» դաշինք

  1. «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյան
  2. Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյան
  3. Սերժ Սարգսյանի օգնական Աննա Մկրտչյան
  4. Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյան,
  5. ՀՀԿ երիտթևի նախագահ Հայկ Մամիջանյան
  6. Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյան
  7. Նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյան
  8. Քաղաքագետ Տիգրան Աբրահամյան
  9. Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյան
  10. Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյան

Մայիսի 26-ը ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմելու վերջնաժամկետն է։

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։

«Ադրբեջանին ձեռնտու է, որ Փաշինյանը վերընտրվի»․ Պետդումայի պատգամավորն ասաց` ինչու