ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի– Sputnik. Հայտնի է` հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին տասնյակը։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.am-ը։
Ո՞ր դեպքում կլինեն հետընտրական գործընթացներ. պարզաբանում է Ռոբերտ Քոչարյանը
Ինչպես արդեն հայտնել էինք, «Հայաստան» դաշինքի առաջին համարը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան է, տասնյակն ամփոփում է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Հայաստան» դաշինքի առաջին տասնյակը
- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
- ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյան
- ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյան
- Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյան
- ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյան
- ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյան
- ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյան
- ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյան
- ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյան
- ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյան։
Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մայիսի 26-ը վերջնաժամկետն է, երբ քաղաքական ուժերը պետք է դիմումներ ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։
«Ադրբեջանին ձեռնտու է, որ Փաշինյանը վերընտրվի»․ Պետդումայի պատգամավորն ասաց` ինչու