Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է. մարզպետարան

Մարզպետարանը հորդորում է չտարածել ապատեղեկատվություն ու չվտանգել սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է, հայտնում են Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:

Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունն են քննարկել Հարությունյանն ու Մուրադովը

«Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:

Հարգելի տավուշցիներ, շրջանցեք թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում իրավիճակը լարվեց հատկապես այն բանից հետո, երբ  մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձեց որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանային հատվածներում։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։

Մայիսի 20-ին էլ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում ՀՀ և ԱՀ ԶՈւ-երի զինծառայողների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ 11 հայ զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց։