Իտալիայում մայիսի 19–ին Ստրոմբոլի և Էտնա հրաբուխների ժայթքումներ են տեղի ունեցել։ Ականատեսների վկայությամբ՝ ժայթքումն ուղեկցվել է մոխրի, ավազի և այլ հրաբխային նյութի հզոր արտանետմամբ:
Բացի այդ, Էտնա հրաբխի խառնարանից լավան սկսել է ակտիվորեն դուրս գալ։ Լուսանկարներում երևում են հրաբխի և սև ծխի հսկայական սյուներ։
Եվրոպայում գործող խոշորագույն Էտնա հրաբուխը գտնվում է մասնագետների մշտական հսկողության տակ։ Որպես կանոն, դրա ակտիվությունը բնակչության համար վտանգ չի ներկայացնում։