Երկու օր առաջ ադրբեջանցիները դեպի Գորայք մի փոքր առաջընթաց են ունեցել. Վահե Հակոբյան

Սյունիքի նախկին մարզպետը պնդում է, որ այժմ Սյունիքի երկայնքով 1000-ից ավելի ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներ կան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Երկու օր առաջ ադրբեջանցիներն ընդլայնվել են ինչպես Սյունիքի սահմանի երկայնքով, այնպես էլ դեպի Գորայք։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց  Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։

«Իրավիճակը շարունակվում է մնալ ստաբիլ լարված։ Կարծում եմ` եթե մի քիչ էլ այսպես շարունակվի, սյունեցիները կսկսեն համակերպվել, որ մեր տարածքում տեղաբաշխված է Ադրբեջանի ԶՈւ–ն»,–ասաց Հակոբյանը։

Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունն են քննարկել Հարությունյանն ու Մուրադովը

Նրա խոսքով` իշխանության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները կորցնում են իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը։ Հակոբյանը կարծում է, որ բանակցային գործընթացը մտնում է փակուղի, եթե արդեն չի մտել։

Հակոբյանի տեղեկություններով` իշխանությունը չգիտի` ինչ անել, քանի որ իրավիճակն ուժի միջոցով լուծելու պահը բաց են թողել։

«Ես էլի պնդում եմ, որ Սյունիքում տեղակայված են 1000-ից ավելի ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներ»,-իր խոսքն ամփոփեց Հակոբյանը։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

«Ադրբեջանցիներն եկել են մեր տարածք, մեզ ասում են՝ փախեք-գնացեք». Խոզնավարը դատարկվում է

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։

Մայիսի 20-ին էլ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում ՀՀ և ԱՀ ԶՈւ-երի զինծառայողների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ 11 հայ զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց։