Արա Այվազյանն Ավստրիայի իր գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ սահմանային խնդիրը

Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանման անհրաժեշտությունը: Կարևորվել է նաև ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման և պատերազմի հետևանքով առաջացած և հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօրը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Հեռախոսազրույցի առանցքային թեման Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակն էր։

Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունն են քննարկել Հարությունյանն ու Մուրադովը

«ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը մանրամասն ներկայացրել է տեղում վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ և անվերապահ դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից»,–ասված է հաղորդագրության մեջ։

Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանման  անհրաժեշտությունը: Այս առնչությամբ կարևորվել է նաև ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման և պատերազմի հետևանքով առաջացած և հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը:

Նախարարները մտքեր են փոխանակվել նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ, ընդգծել փոխադարձ հանձնառությունը՝ ակտիվացնելու քաղաքական երկխոսությունը, այդ թվում՝ տարբեր մակարդակներում շփումների միջոցով:

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Երկու օր առաջ ադրբեջանցիները դեպի Գորայք մի փոքր առաջընթաց են ունեցել. Վահե Հակոբյան

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։

Մայիսի 20-ին էլ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում ՀՀ և ԱՀ ԶՈւ-երի զինծառայողների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ 11 հայ զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց։