ՌԱԴԻՈ

Մերձավոր Արևելքում պայքարում են ոչ միայն գերտերությունները, այլև խոշոր պետությունները

«Իրականում» հաղորդման հեղինակ Արման Վանեսքեհյանն անդրադարձել է Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակին։ ԱՄՆ–ն ուզում է այստեղ իր ազդեցությունը կրճատել, սակայն վախենում է, որ կհայտնվեն  ոչ ցանկալի հակառակորդները` Ռուսաստանը, Չինաստանը, նույնիսկ Իրանն ու Թուրքիան:
Sputnik
Մերձավոր Արևելքում պայքարում են ոչ միայն գերտերությունները, այլև խոշոր պետությունները

Իրականում արդեն հասկանալի է, որ մոտ ապագայում գլոբալ միջազգային աշխարհաքաղաքական հարթակներում ահռելի մեծ, ինչպես ասում են, տեկտոնիկ տեղաշարժեր են սպասվում:

Անկարայի դատախազությունը Գյուլենի հետ կապի մեջ կասկածվող ավելի քան 40 մարդու է ձերբակալել

Բանն այն է, որ Միացյալ Նահանգների նոր ադմինիստրացիան, որը գլխավորում է նախագահ Բայդենը, ի վերջո, չկարողացավ իր նախագծերն այնպես իրականացնել, որ այն տարածաշրջաններում, որտեղ գերտերություններն ամենալուրջ շահերն ունեն, դրանք առանց որևէ պայթյունի, պոռթկումի իրականանան:

«Ստիպված ենք դուրս գրել»․ ԱՄՆ բանակն իր զրահամեքենան անմարտունակ է ճանաչել

Դե, իհարկե, առաջին հերթին Մերձավոր Արևելքում, որտեղ այնպիսի գերտերությունների շահեր են բախվել, ինչպիսին են Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը, նույն Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը: