Զինվորը մահացել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով. ՊՆ

Մկրտիչ Հովհաննիսյանը ծնվել է 2002 թվականին, նա բանակ է զորակոչվել այս տարի` առաջին զորակոչին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 17:40-ի սահմաններում ժամկետային զինծառայող, շարքային Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանը մահացու վիրավորում է ստացել։

Եվս 4 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել Վարանդայի շրջանից

«Ըստ նախնական տվյալների` զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից է զինվորը մահացել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մկրտիչ Հովհաննիսյանը ծնվել է 2002 թվականին, նա բանակ է զորակոչվել այս տարի` առաջին զորակոչին, Շիրակի զինկոմիսարիատին։

Կատարվում է քննություն:

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ այսօր ՀՀ ՊՆ N զորամասում ժամկետային զինծառայողին հայտնաբերել են մահացած վիճակում։