Թուրքիայում 8 հոգու են ձերբակալել. նրանք փորձել են Թուրքիայից Հունաստան տեղափոխվել

Իրավապահները կասկածներ ունեն, որ ձերբակալվածները կապ ունեն Գյուլենի կազմակերպության հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Թուրք ուժայիններն այսօր 8 քաղաքացու են ձերբակալել, որոնց կասկածում են ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ։ Տեղեկությունը հայտնում է Anadolu-ն` նշելով, որ քաղաքացիները փորձել են անօրինական ճանապարհով հասնել Հունաստան։

Թուրքիայի հարավ-արևելքում անօդաչու սարքերը հարձակվել են երկու ռազմաբազայի վրա

Հատուկ գործողությունն իրականացվել է Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Էդիրնե նահանգում։ Ոստիկանները հետևել են Ստամբուլից ուղևորվող միկրոավտոբուսին։ Երբ կասկածյալները նկատել են, որ իրենց հետևում է ոստիկանությունը, փորձել են թաքնվել քաղաքի կենտրոնում գտնվող տանը։

Թուրքիա. աննախադեպ սահմանափակումների արդյունքներին սպասելիս

Թուրքական անվտանգության ուժերը խուզարկել են տունը և ձերբակալել 8 կասկածյալի։ Նրանց թվում աշխատանքից հեռացված նախկին ոստիկաններ և ուսուցիչներ կան։

Թուրքիայի իշխանությունը համարում է, որ Գյուլենի կազմակերպությունը մասնակցել է 2016-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձին։ ԱՄՆ-ում գտնվող Գյուլենը դատապարտել է հեղաշրջման փորձը և հերքել մեղադրանքները։

Թուրքիայում լրագրողին ազատել են աշխատանքից Սուլեյման Սոյլուի վերաբերյալ «տհաճ» հարցի համար