Ռուսական հիվանդանոցներին և ոչ միայն. Երևանում բժշկական պարագաների արտադրություն է բացվել

Գործարանն աճող ծավալներով արտահանում է իրականացնում դեպի Ռուսաստան, իսկ վերջերս սերտիֆիկատ է ստացել նաև ԱՄՆ արտահանելու համար։ SMD (Special Medical devices) ընկերության հիմնադիր և նախագահ Հայկ Մաղաքելյանը բացման արարողության ժամանակ մանրամասներ է ներկայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի -Sputnik. Երևանում բժշկական պարագաների արտադրության նոր գործարան է բացվել: SMD (Special Medical devices) ընկերության հիմնադիր ու նախագահ Հայկ Մաղաքելյանը գործարանի բացման ժամանակ լրագրողներին հայտնեց, որ գործարանի առաջին մոդուլի վրա, որը գործում է 2018 թվականից, արդեն շուրջ 600 մարդ է աշխատում: Այսօր բացված երկրորդ մոդուլի վրա 350-400 մարդ կաշխատի։

Ռուսական հիվանդանոցներին և ոչ միայն. Երևանում բժշկական պարագաների արտադրություն է բացվել

Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ մոդուլները կարտադրեն տարբեր հաստությամբ ասեղներով, տարբեր նշանակությամբ ներարկիչներ, արյան անալիզի համար նախատեսված սարքեր, ինչպես նաև մի շարք այլ պարագաներ:

Ռուսական հիվանդանոցներին և ոչ միայն. Երևանում բժշկական պարագաների արտադրություն է բացվել

«Հայաստանի համար մեր արտադրությունը շատ մեծ է` տարեկան տասնյակ միլիոն միավոր։ Մի քանի օրվա ընթացքում կարող ենք ապահովել տեղական շուկայի մեկ տարվա պահանջարկը։ Այդ պատճառով կարգավորում ենք արտահանումը Ռուսաստան և Եվրասիական միության երկրներ, ինչպես նաև ԱՄՆ։ Ուզում ենք հայտնվել նաև արաբական երկրների շուկաներում», - նշեց Մաղաքելյանը։

Իրանի ապրանքների արտադրության վերջին փուլը կիրականացվի ՀՀ-ում. «Արմօյլը» վերագործարկվում է

Գործարանի առաջին մոդուլի պատիճի հիմնարկեքին (2014-ին) մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն գործարանն աշխատել է միայն 2018-ին: Ըստ Մաղաքելյանի՝ դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ սարքավորումների մատակարարները պետք է լրամշակեին արտադրության տեխնոլոգիան, բայց դրա համար մեծ գումար էին պահանջել:

«Մենք էլ դիմեցինք ռուսական մի ձեռնարկության, որը 25-30 միլիոն դոլարի փոխարեն կատարեց անհրաժեշտ աշխատանքն ընդամենը մեկ միլիոնով»,–նշեց Մաղաքելյանը:

Աշխատանքի մի մասը կատարել են հայ մասնագետները՝ Պոլիտեխնիկական համալսարանի աշխատակիցները կազմել են արտադրական սարքավորումների համար ծրագրային ապահովման մի մասը: Մնացած սարքավորումներն ու տեխնոլոգիաները ներկրվել են Հարավային Կորեայից, որտեղ էլ վերապատրաստում են անցնում  գործարանի մասնագետները։

Ռուսական հիվանդանոցներին և ոչ միայն. Երևանում բժշկական պարագաների արտադրություն է բացվել

Գործարանի գլխավոր տնօրեն Վիլսոն Մելիքջանյանը նշեց, որ ընկերությունը պատրաստվում է ակտիվորեն մասնակցել ՌԴ պետական մրցույթներին տեղական արտադրողների հետ հավասար հիմունքներով, որպես Եվրասիական միության ընկերություն:

«Ռուսաստանում վաճառքի համար լավ հնարավորություններ կան, քանի որ ներարկիչների ներմուծումն այստեղ մեծ մասնաբաժին ունի (մոտ 70%, - խմբ.)։ Սերտիֆիկատն էլ շատ արագ կարողացանք ստանալ։ ԱՄՆ-ում լրացուցիչ թեստեր ենք անցել FDA վկայական ստանալու համար, Ռուսաստանի շուկայում հայտնվելու ընթացակարգերը շատ ավելի հեշտ են։ Արդյունքում 2021 թվականի առաջին 4 ամիսներին մենք ավելի շատ ենք ՌԴ արտահանել, քան ամբողջ 2020 թվականին», - նշեց  Մելիքջանյանը։

Ռուսական հիվանդանոցներին և ոչ միայն. Երևանում բժշկական պարագաների արտադրություն է բացվել

Ինչ վերաբերում է մասնագետներին, ապա նրանց զգալի մասը Քանաքեռից են, որտեղ գտնվում է գործարանը։ Այստեղ ժամանակին գործարանային թաղամաս է եղել ու շատերն աշխատել են Երևանի լամպերի գործարանում և այլ խոշոր արդյունաբերական օբյեկտներում։

«Հիմա եթե ոչ նրանք, ապա նրանց երեխաներն աշխատում են մեզ մոտ ու «աշխատավորների դինաստիաները» չեն ընդհատվում, ինչը մեզ շատ է ուրախացնում»,– հավելեց նա:

Նշենք, որ ըստ վիճակագրական տվյալների` 10 տարի առաջ (2010 թվականին) Հայաստանից բժշկական պարագաներ գրեթե չեն արտահանվել (տարեկան 98-10 հազար միավոր)։ 2019 թվականի արդյունքներով՝ արտահանման ծավալը կազմել է գրեթե 10 մլն միավոր, իսկ 2020-ին՝ գրեթե 36 մլն։

Հայաստանում ԱԹՍ-ներ կսարքեն. հայտնի է` երբ և որտեղ կբացվի առաջին լաբորատորիան