ՌԴ–ն դիտարկում է Հայաստանին պատվաստանյութերով օգնելու հարցը. Լավրով

Կորոնավիրուսի համավարակի հետևանքները հաղթահարելու նպատակով Ռուսաստանն արդեն մի քանի տասնյակ հազար «Սպուտնիկ V» է ուղարկել Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Ռուսական կողմը քննարկում է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում Հայաստանին հետագա օգնություն ցուցաբերելու հարցը։ «Արգումենտի ի ֆակտի» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված անձանց թիվը զգալի աճել է

«Կորոնավիրուսի համավարակի հետևանքները հաղթահարելու նպատակով Ռուսաստանը Հայաստան է ուղարկել մի քանի տասնյակ հազար «Սպուտնիկ V» պատվաստանյութ։ Մշակում ենք հետագա աջակցության հարցը», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ։

Հիշեցնենք, որ Հայաստանում COVID-19-ի դեմ կիրառվում է 3 պատվաստանյութ՝ «Սպուտնիկ-Վի», «ԱստրաԶենեկա», «Կորոնավակ»:

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 15 հազար դեղաչափից բաղկացած առաջին խմբաքանակը Հայաստան էր բերվել ապրիլի 8-ին։ 14 հազար երկրորդ դեղաչափը Հայաստան հասավ մայիսի 12–ին։

181 նոր դեպք, 15 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում