Ո՞վ է ղեկավարելու «Լուսավոր Հայաստանի» նախընտրական շտաբը

Հարցը քննարկվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի արտահերթ նիստում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար է նշանակվել իրավաբանական գիտությունների թեկնածու, ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Տեղեկությունը հայտնում է կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` ֆեյսբուքյան իր էջում գրառում անելով։

«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է Սյունիքում ռուսական զորամիավորում ստեղծել

Նա նշել է նաև, որ երեկ տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի արտահերթ նիստը։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքի շտաբի աշխատանքներն էլ ղեկավարում է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, «Պատիվ ունեմ» դաշինքինը՝ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարն է Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը։