«Միջանցքային» տրամաբանությամբ հարցեր ՀՀ–ն չի քննարկելու. Մհեր Գրիգորյանը` իրանցի նախարարին

Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. «Միջանցքային» տրամաբանությամբ հարցեր Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել և չի քննարկելու: Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը` խոսելով տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման շուրջ տեղի ունեցող աշխատանքների մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Մեղրիի անցակետի արդիականացման հարցերը ՊԵԿ նախագահը քննարկել է Իրանի գործընկերոջ հետ

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:

«Փոխվարչապետը կարևորել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը՝ մասնավորապես անդրադառնալով ենթակառուցվածքների ոլորտում հնարավոր համագործակցության ընդլայնմանը: ԻԻՀ նախարարը նշել է, որ Իրանը մշտապես պատրաստ է աջակից լինելու Հայաստանին»,–նշված է կառավարության տարածած հադորդագրության մեջ։

Կողմերը քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացմանը, ազատ տնտեսական գոտիների գործարկմանը և ճանապարհաշինության ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր:

Իրանը հետաքրքրված է «Հյուսիս-հարավի» կառուցման աշխատանքներին ներգրավվելու հարցով

Այս շրջանակներում փոխվարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցումը ենթակառուցվածքների զարգացման ոլորտում առկա առաջնայնություններից է:

Հիշեցնենք, որ Էսլամին Հայաստանում կլինի մինչև մայիսի 25-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մոտ օրերս Հայաստան կայցելի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: