Հայ-ռուսական հարաբերությունները Ղարաբաղով չեն սահմանափակվում. Սերգեյ Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «աննախադեպ ակտիվ և վստահելի» է որակել Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական երկխոսությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են։ Այս մասին Արգումենտի ի ֆակտի թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նախարարն ընդգծել է, որ ռուսական աջակցությունը բարձր գնահատական է ստանում Հայաստանի կողմից:

«Այսօր կարելի է ասել, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի իրենց հայտարարություններում, ընդհանուր առմամբ, հաջողությամբ իրականացվում են։ Դա վերաբերում է, մասնավորապես, հակամարտության հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների վերացմանը, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը: Ռուսական աջակցությունը բարձր է գնահատում հայ բարեկամների կողմից»,-ասել է նա։

Լավրովի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները Ղարաբաղով չեն սահմանափակվում։ Երկրների միջև ստեղծվել է «աննախադեպ ակտիվ և վստահելի» քաղաքական երկխոսություն բարձր և այլ մակարդակներում։

ՌԴ–ն դիտարկում է Հայաստանին պատվաստանյութերով օգնելու հարցը. Լավրով

Այս համատեքստում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ միայն այս տարի Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները հանդիպել են երկու անգամ, ինչպես նաև բազմաթիվ հեռախոսազրույցներ են ունեցել: Մայիսի սկզբին տեղի ունեցավ նաև Լավրովի այցը Երևան։

Համագործակցությունը տեղի է ունենում նաև երկու երկրների խորհրդարանների մակարդակով։

Լավրովն ու Բլինկենը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակը. Պետդեպ