Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը կընդգկվեն ՔՊ ցուցակում. ԶԼՄ

Հունիսի 20-ին սպասվող ընտրություններին ընդառաջ նոր մանրամասներ են հայտնի դառնում կուսակցությունների ցուցակների վերաբերյալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին հնգյակում ընդգրկված է լինելու հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Տեղեկությունը հայտնում է armtimes.com–ը։

Վերջինիս մամուլի խոսնակը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է` երբ հստակություն լինի, հայտարարություն կանեն:

Դիտարկմանը, որ իրենց տեղեկություններով` արդեն համարն է որոշված, Աննա Մկրտչյանն ասել է, որ կփորձի կապ հաստատել պարոն Սուքիասյանի հետ և տեղեկությունը ճշտել:

Armtimes.com–ի տեղեկություններով` ՔՊ ցուցակի անցողիկ տեղերից մեկն էլ (13) բաժին է ընկնելու գործարար, «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանին: Արսենյանը լրատվամիջոցի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է այդ տեղեկությունը՝ կոչ անելով սպասել ցուցակի հրապարակմանը:

Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը կընդգկվեն ՔՊ ցուցակում. ԶԼՄ

 

Մայիսի 26-ը ԿԸՀ-ին ցուցակներ տրամադրելու վերջնաժամկետն է: ԿԸՀ-ին տրամադրելուց հետո քաղաքական ուժերն իրենց ցուցակները կսկսեն հանրայնացնել:

Ընտրություններին Արա Աբրահամյանի կուսակցությունը կմասնակցի «Ալյանսի» հետ դաշինքով

Հիշեցնենք` Խաչատուր Սուքիասյանը ԱԺ պատգամավոր է եղել 1999-2003 և 2003-2007 թվականներին։  Խմբակցություններում և պատգամավորական խմբում ընդգրկված չի եղել: 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 10 ընտրատարածքից:

«Որոշել եմ արտահերթ ընտրություններին չառաջադրվել». Սասուն Միքայելյան

Գուրգեն Արսենյանը ԱԺ պատգամավոր է եղել 2000-2003թթ.–ին։ 2003-ին կրկին խորհրդարան է անցել համամասնական ընտրակարգով (ՄԱԿ): 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։

Բյուջեից 7 մլն դրամ է հատկացվել ընտրությունների դիտորդ պատվիրակությունների համար