ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. 23 ֆուտբոլիստ, որոնցից 5-ը՝ նորեկ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը: Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ–ի մամուլի ծառայությունը։
Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել ԲԿՄԱ-ի դարպասապահ Արման Ներսեսյանը, «Արարատ-Արմենիայի» պաշտպաններ Ալբերտ Խաչումյանը և Դավիթ Տերտերյանը, «Ալաշկերտի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը և «Ուրարտուի» հարձակվող Կարեն Մելքոնյանը:
«Հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ այս անգամ բացակայում են ցուցակից: Մենք շատ լավ ենք ճանաչում այդ ֆուտբոլիստներին, մեծ հույսեր ենք կապում նրանց հետ և շատ կարևորում նրանց դերը, սակայն այս անգամ որոշել ենք հանգստի հնարավորություն տալ նրանց և գործի մեջ տեսնել մի քանի երիտասարդների: Կարծում եմ՝ սրանից ավելի լավ հնարավորություն չի կարող լինել նրանց համար: Հրավիրել ենք այն ֆուտբոլիստներին, որոնք իրենց լավ են դրսևորել ներքին առաջնությունում և ցանկանում ենք ստուգել նրանց կարողությունները Խորվաթիայի և Շվեդիայի կարգի հզոր հավաքականների դեմ խաղերում»,–նշել է Կապառոսը:
Մխիթարյանը «համոզել է» Մոուրինյոյին
Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ամբողջական ցուցակը հետևյալն է.
Դարպասապահներ
- Դավիթ Յուրչենկո – «Ալաշկերտ»
- Գրիգոր Մելիքսեթյան – «Արարատ»
- Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Պաշտպաններ
- Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)
- Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)
- Անդրե Չալըշըր – «Ապոլոն Սմիրնիս» (Հունաստան)
- Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
- Հակոբ Հակոբյան «Ուրարտու»
- Ալբերտ Խաչումյան – «Արարատ-Արմենիա»
- Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ
- Գևորգ Ղազարյան - «Լամիա» (Հունաստան)
- Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)
- Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)
- Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
- Էդուարդ Սպերցյան «Կրասնոդար» (Ռուսաստան)
- Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
- Կարեն Մուրադյան - «Արարատ»
- Անգուլո Վբեյմար - «Արարատ-Արմենիա»
- Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ
- Դավիդ Դավիդյան - «Ալաշկերտ»
Հարձակվողներ
- Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա)
- Արթուր Միրանյան - «Ուրարտու»
- Կարեն Մելքոնյան - «Ուրարտու»
Հիշեցնենք` Հայաստանի ազգային հավաքականը հունիսին անցկացնելու է ընկերական 2 հանդիպում: Հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին, (Երևանի ժամանակով) Վելիկա Գորիցայի քաղաքային մարզադաշտում կկայանա Խորվաթիա-Հայաստան, իսկ հունիսի 5-ին՝ ժամը 22։45-ին, Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում՝ Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը:
«Ռոման» չի ուզում բաց թողնել Մխիթարյանին և բանակցություններ է վարում Մոուրինյոյի հետ. ԶԼՄ