Հնարավոր է` Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքների վագոնների քանակն ավելանա. ՀԿԵ

Գյումրու ուղղությամբ ուղևորահոսքի կտրուկ աճ է գրանցվել։ Ոչ բոլորն են կարողացել մեկնել Գյումրի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ ուղևորափոխադրումների կտրուկ աճով պայմանավորված՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը դիտարկում է հանգստյան օրերին երթուղին սպասարկող էլեկտրագնացքների վագոնների քանակի ավելացման հնարավորությունը: Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

ԱԻՆ–ն ու ՀԿԵ–ն հուշագիր են ստորագրել. կողմերը միմյանց կփոխանցեն կուտակած փորձը

«Մասնավորապես անցյալ հանգստյան օրերին արձանագրվել է Գյումրու ուղղությամբ ուղևորահոսքի կտրուկ աճ: Մեկնել կարողացան ոչ բոլոր ցանկացողները, ուստի «Հարավկովկասյան երկաթուղին» ներողություն է խնդրում պատճառած անհարմարության համար»,– նշված է հաղորդագրության մեջ:

Այդ պատճառով ընկերությունն այժմ դիտարկում է Երևան-Գյումրի-Երևան երթուղու էլեկտրագնացքների վագոնների քանակի ավելացման հնարավորությունները:

ՀԿԵ-ի գույքը գողանալու և չարամտորեն վնասելու դեպքերը 2,5 անգամ ավելացել են

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

ՀԿԵ-ն այս տարի կթարմացնի Հայաստանի բոլոր լոկոմոտիվներն ու երկաթուղային կայանները. նախարար