ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա՝ թվային տնտեսությունից մինչև գիտահետազոտական գործունեություն։ Նման կարծիք է հայտնել ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, այսօր` մայիսի 24–ին ընդունելով ՀՀ–ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։
«Ինչպես հայտնի է` դեռևս Խորհրդային Միության կազմում Հայաստանը կարևոր տեղ է գրավել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, էլեկտրոնիկայի արտադրության ոլորտում, և Խորհրդային Միությունից ժառանգած կարողությունները ներկայում լավ հիմք են ստեղծել ՀՀ-ում ինժեներական ոլորտի զարգացման և արդյունաբերական ոլորտն ակտիվացնելու համար»,- ասել է Չոբանյանը:
Կոպիրկինն իր հերթին տեղեկացրել է, որ ռուսական կողմը ևս շահագրգիռ է ընդլայնելու գործակցության ոլորտները և համատեղ ծրագրերի շրջանակները, մասնավորապես՝ ռադիոէլեկրոնիկայի, հաշվողական տեխնիկայի, անօդաչուների, բժշկական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման և շատ այլ հարցերի շուրջ, համագործակցությունը բավական լուրջ հիմքերի վրա է դրված:
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են այս տարի ամռանը նախարարի՝ Ռուսաստան կատարելիք աշխատանքային այցին։
Հիշեցնենք, որ Կոպիրկինը պարբերաբար հանդիպումներ է ունենում տարբեր պաշտոնյաների հետ։ Մայիսի 20-ին նա հանդիպել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
Հարությունյանը և Կոպիրկինը մասնակցել են ռուսաց լեզվի ուսուցման լսարանի բացմանը