Հենրիխ Մխիթարյանի գոլը եվրագավաթային ուղեգիր պարգևեց «Ռոմային». տեսանյութ

Հայ ֆուտբոլիստը մասնակցեց ամբողջ խաղին, իսկ գոլ խփեց հանդիպման 85-րդ րոպեին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Իտալիայի Ա Սերիայի 2020/21 մրցաշրջանն ավարտվեց։ «Ռոման» վերջին տուրում «Սպեցիայի» հետ խաղն ավարտեց 2-2 հաշվով ու նվաճեց Կոնֆերենցիալ լիգայի որակավորման փուլի ուղեգիր: Վճռորոշ գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյանը «համոզել» է Մոուրինյոյին

Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին, իսկ գոլ խփեց խաղի 85-րդ րոպեին։

Ավարտված մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը դարձավ 13 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:

Անհրաժեշտ է ամեն ինչ լավ կշռադատել. Մխիթարյանը խոսել է «Ռոմայում» մնալ–չմնալու մասին