Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված անձանց թիվը զգալի աճել է

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է` քանի մարդ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ և որտեղ կան շարժական պատվաստումային խմբեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր մայիսի 23-ի դրությամբ` կատարվել է 26562 պատվաստում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

34 նոր դեպք, 2 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար

Գործում են նաև շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում. Երևանում` Հյուսիսային պողոտայի, «Կասկադ համալիրի», «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի, «Մոսկվա» կինոթատրոնի, «Երևանի 2800-ամյակի այգու» (Կենտրոնական բանկի դիմաց) և «Երիտասարդական» մետրոյի կայարանի հարակից տարածքներ, ինչպես նաև «Դալմա Գարդեն» մոլ և «Մեգամոլ» առևտրի կենտրոններում, Գյումրու Վարդանանց հրապարակում, Վանաձորի Հայքի հրապարակում, Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ:

Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները։

Պատվաստումներն անվճար են։

«ԱստրաԶենեկա» և «Կորոնավակ» դեղամիջոցներով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18 տարեկանից բարձր բուժաշխատողների, խրոնիկ հիվանդների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը կարող է մինչև հունիսի վերջ գրանցվել Եվրոպայում