Հայաստանում հատուկ նշանակության վարժանքներ են անցկացվել. լուսանկարներ

Զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի կրակակետերի հայտնաբերման և ոչնչացման վարժանքներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներն այսօր մարտավարական պարապմունքներ են անցկացրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Դիրքերի արագ փոփոխումով, համակարգված և ներդաշնակ գործողություններով զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի կրակակետերի հայտնաբերման և ոչնչացման վարժանքներ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ՊՆ–ի` զինծառայողների կրակի վարման հմտությունները կատարելագործելու նպատակով 3-րդ զորամիավորումում անցկացվել են հրաձգության գործնական պարապմունքներ։

Իսկ «Բաղրամյան» զորավարժարանում ճամբարային հավաքներ են անցկացվում ԶՈւ հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի զինծառայողների ներգրավմամբ։