Հայաստանից դուրս գտնվող 650 քաղաքացի կկարողանա օնլայն մասնակցել ընտրություններին

Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կսկսվի հունիսի 11-ի առավոտյան ժամը 07:00-ին և կավարտվի հունիսի 13-ի ժամը 19:00-ին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik․ Հայաստանից դուրս գտնվող 650 քաղաքացի կկարողանան օնլայն մասնակցել ընտրություններին։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։

Պրոցեսներ են ընթացել առանց մեր իմացության. Մարուքյանը՝ ստորագրվելիք փաստաթղթի մասին

Նշվում է, որ էլեկտրոնային եղանակով կարող են քվեարկել Հայաստանի այն քաղաքացիները, որոնք ծառայություն են կատարում աշխարհի տարբեր երկրներում Հայաստանի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում։ Նրանց թիվը 287 է` ներառյալ նրանց ընտանիքների անդամները:

Թույլտվություն տրվել է նաև այն զինծառայողներին, որոնք գտնվում են երկարատև ծառայողական գործուղման կամ օտարերկրյա պետություններում ուսուցման մեջ, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին: Նրանց թիվը 363 է։

Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կսկսվի հունիսի 11-ի առավոտյան ժամը 07:00-ին և կավարտվի հունիսի 13-ի ժամը 19:00-ին:

Ընտրություններին Արա Աբրահամյանի կուսակցությունը կմասնակցի «Ալյանսի» հետ դաշինքով

Մայիսի 24-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 583 823 մարդ:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին: