Հայաստանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայողին մահացած են գտել

Տեղեկացվում է, որ զինծառայողը 5 ամիս առաջ էր զորակոչվել բանակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Այսօր ՀՀ ՊՆ N զորամասում ժամկետային զինծառայողին հայտնաբերել են մահացած վիճակում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ըստ նախնական վարկածի` զինծառայողն ինքնասպան է եղել:

Զինծառայողը 5 ամիս առաջ էր զորակոչվել բանակ:

Եվս 4 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել Վարանդայի շրջանից