Եվս 4 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել Վարանդայի շրջանից

Գտնված աճյունների ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում, ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատներն այսօր Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել և տարհանել են ևս 4 աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Արցախում հակատանկային ականներ, թնդանոթի արկեր, հրթիռներ ու ավիառումբ են վնասազերծել

Նախնական տվյալներով նրանք բոլորը ռազմագործողությունների մասնակիցներ են: Ինքնությունը պարզելու նպատակով՝ կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է։