Դավիթ Բեկ գյուղի մոտ «Գրադի» արկեր են հայտնաբերվել

Տեղեկությունը Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է մայիսի 24-ին, ժամը 12:10-ին
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Մայիսի 24-ին, ժամը 12:10-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է 3 հատ արկ, տեղեկացնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Արցախում հակատանկային ականներ, թնդանոթի արկեր, հրթիռներ ու ավիառումբ են վնասազերծել

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դավիթ Բեկ գյուղի վերջնամասում՝ սահմանային հատվածում,  հայտնաբերվել է 3 հատ «Գրադ» կայանքի արկ (երկուսը պայթուցիչով):

Փրկարարները սահմանազատել են տարածքը: