Արցախում հակատանկային ականներ, թնդանոթի արկեր, հրթիռներ ու ավիառումբ են վնասազերծել

ԱԻՊԾ սակրավորները ռազմամթերքի հայտնաբերման ուղղությամբ ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացնում բոլոր շրջաններում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Մայիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը մի շարք զինամթերք է վնասազերծել։ Տեղեկությունը հրապարակվել է ծառայության Facebook–յան էջում։

Շնորհակալ եմ, որ այստեղ եք. 80 հայ ուխտավոր խաղաղապահների ուղեկցությամբ Ամարաս են այցելել

«Սակրավորական խմբերը Արցախի տարածքից հայտնաբերել և վնասազերծել են հակատանկային 6 ական, թնդանոթի 2 արկ, BM-21 տեսակի 15 հրթիռ, հակահետևակային 1 և ականանետի 6 ական, 1 հատ գնդիկաբեկորային ավիառումբ, նռնականետի 1 ական և ձեռքի 6 նռնակ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներն այսօր կիրականացվեն բոլոր շրջաններում:

ԱԻՊԾ սակրավորներն աշխատում են ռուս գործընկերների «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo trust» կազմակերպության ջոկատների հետ։