Արա Այվազյանը ԼՂ հարցն ու սյունիքյան իրադրությունը քննարկել է ՄԽ երկրների դեսպանների հետ

ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատարն անթույլատրելի է համարել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին` Սերգեյ Կոպիրկինին (ՌԴ), Ժոնաթան Լաքոտին (Ֆրանսիա) և Լին Թրեյսիին (ԱՄՆ)։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Արա Այվազյանն ընդունել է Իրանի դեսպանին. խոսել են ադրբեջանցիների ներթափանցման մասին

Հանդիպման ժամանակ անդրադարձել է կատարվել ԼՂ հակամարտության լայն համատեքստին և տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության հարցերին։

«Հանդիպման առանցքում էին Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով Հայաստանի սահմանամերձ մարզերում ստեղծված իրադրությունը: Այվազյանը ներկայացրել է վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ խնդիրը լուծելու քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Այվազյանն անթույլատրելի է համարել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորում և ընդգծել է ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ տարածքը անհապաղ և անվերապահ լքելու հրամայականը՝ իրավիճակի հետագա լարումից խուսափելու համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակում ձեռնարկվող քայլերի շուրջ:

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանային հատվածներում։

Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները, բայց շարունակում են մնալ ՀՀ տարածքում։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն օրերս հաստատեց, որ պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել Ադրբեջանի հետ։

Չինաստանի ԱԳՆ-ն կոչով դիմել է Երևանին ու Բաքվին