ՌԱԴԻՈ

Եվրոպայում, Սիրիայում, Արցախում էներգակիրների ու լոգիստիկ խնդիրների պայքարը` բախման առիթ

«Իրականում» հաղորդման հեղինակ Արման Վանեսքեհյանն անդրադարձել է էներգակիրների և լոգիստիկ խնդիրների շուրջ ընթացող պատերազմներին: Հեղինակի խոսքով` Եվրոպայում, Սիրիայում, Լիբիայում, Արցախում առճակատման հիմքում դարձյալ էներգակիրների հետ կապված խնդիրների են:
Sputnik
Եվրոպայում, Սիրիայում, Արցախում էներգակիրների ու լոգիստիկ խնդիրների պայքարը` բախման առիթ

Հայտնի արտահայությունը, թե ժամանակակից բոլոր պատերազմներն էլ նավթի համար են մղվում, այսօր ավելի քան արդիական է:

Համաշխարհային քաղաքական հարթակներում գերտերություններն ու խոշոր երկրները նավթի ու գազի պաշարներն ամենախոշոր սպառողներին մատակարարելու ու այդ մատակարարման լոգիստիկ կառուցվածքին տիրապետելու համար իրար կոկորդ են պատռում` ոչ թե փոխաբերական, այլ ուղիղ իմաստով:

Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը կհանգեցնի լոգիստիկ գլոբալ ծրագրերի իրականացմանը

Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի Դաշնության միչև հակամարտությունը, ամերիկացիների հետ Իրանի առճակատումը, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունն ու վարքագիծը… Դրանք բոլորն էլ մեկ շղթայի մաս են կազմում` էներգակիրներ, սպառման շուկա, լոգիստիկա…

Սիրիայում ավելի քան տասը տարի ընթացող պատերազմը, Լիվիայի ողբերգական իրադարձությունները, Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները, Թուրքիայի խորամանկությունը… Նույնիսկ արցախյան հակամարտության պատճառները, եթե խորը վերլուծենք, ապա կհասկանանք, որ հիմքում դարձյալ Էներգակիրների ու լոգիստիկ խնդիրներն են:

Բաքվի ձգտումն առանձնապես Թեհրանի սրտով չէ, կամ ինչ կտա ՀՀ–ին «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքը

Այդ ամենը, իհարկե, գաղափարկան շղարշով է պատվում` դեմոկրատիայի, լիբերալիզմի, տոլեռանդության և այլ գեղեցիկ բառրերի քողի ներքո։ Սակայն դրանք ընդհամենը բառեր են:

Իսկ հիմքում կոշտ պրագմատիզմն է: