ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորած «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Ալյանսի» հետ դաշինքով։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արա Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ համագործակցելու և միասնաբար հանդես գալու համար բանակցում են նաև մի քանի այլ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ։
Աբրահամյանը կոչ է անում տարբեր ուժերի համախմբվել ու միասին ճանապարհային քարտեզ գծել ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար։ Կուսակցությունն իր ծրագրում կարևորում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը։
«Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մեր գլխավոր գործընկերը, և մենք կզարգացնենք համագործակցությունը։ Դրա հետ մեկտեղ մենք պետք է նաև փոխշահավետ հարաբերություններ ունենանք տարբեր՝ մեծ ու փոքր երկրների հետ»,- նշեց նա։
Որն է արտահերթ ընտրություններում հիմնական վտանգն ըստ Դունամալյանի
Հիշեցնենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։